Կրծքագեղձի մեծացումն օգտագործում է կրծքագեղձի իմպլանտներ, կամ որոշ դեպքերում պացիենտի սեփական ճարպային հյուսվածքը, կրծքերը մեծացնելու և բարձրացնելու համար:

Կրծքագեղձի մեծացման պրոցեդուրան հաճախ անվանում են նաև «կրծքի գործ- boob job», որը պահանջում է, որ վիրաբույժը օգտագործի կա՛մ ճարպային փոխանցում, կա՛մ կրծքի իմպլանտներ՝ կրծքի չափը մեծացնելու համար: Կրծքագեղձի մեծացումը նաև օգտակար է կրծքի ծավալները վերականգնելու համար, որը սովորաբար կորցնում են հղիությունից կամ քաշի կորստից հետո: Արդյունքն ավելի լավ ձևավորված, կլորացված կուրծքն է և կրծքերի չափսերի միատեսակությունն ու համաչափությունը:

Պացիենտներին խորհուրդ է տրվում կրծքագեղձի մեծացում հետևյալ դեպքերում.

  • Եթե նրանք ցանկանում են ունենալ ավելի գրավիչ, համաչափ կազմվածք
  • Երբ քաշի կորուստը, ծերացումը կամ հղիությունը ազդել են նրանց կրծքի ձևի և չափի վրա
  • Նրանք ցանկանում են ավելի լավ հագնել հագուստը
  • Համաչափությունը վերականգնելու համար, երբ մի կուրծքը մյուսի համեմատ փոքր է

 Իրատեսական ակնկալիքներ կրծքագեղձի մեծացման պրոցեդուրայից`

Որոշ պացիենտներ ակնկալում են բավականին անիրատեսական արդյունքներ իրենց կրծքի մեծացման վիրահատությունից: Բժիշկ Սուրեն Սահակյանը իր պացիենտներին բացատրում է, որ պրոցեդուրան ուղղված չէ շտկելու կրծքերը, որոնք խիստ կախված են: Նման պացիենտներին կարող է անհրաժեշտ լինել կրծքագեղձի մեծացման հետ մեկտեղ դիտարկել կրծքագեղձի բարձրացման պրոցեդուրա, որպեսզի ստեղծվի բարձրացված և հագեցած կրծքեր: Լավ նորությունն այն է, որ շատ դեպքերում երկու պրոցեդուրաները, այսինքն՝ կրծքի բարձրացումը և կրծքի մեծացումը կարող են կատարվել միաժամանակ: Բժիշկ Սահակյանը կարող է օգնել ձեզ որոշում կայացնել, թե արդյոք ձեզ անհրաժեշտ կլինի առանձին վիրահատություններ, թե ոչ:

Կրծքագեղձի մեծացման վիրահատության իրական արդյունքները ներառում են հետևյալը.

  • կրծքի ուրվագծերի ավելի լավ հավասարակշռություն
  • կրծքագեղձերի ընդգծվածության, պրոյեկցիայի և լեցունության ավելացում
  • արտաքին տեսքի բարելավման շնորհիվ ինքնավստահության բարձրացում

Change Language To: Russian Armenian English