Կրծքագեղձի բարձրացում կամ Մաստոպեքսիա վիրահատության նպատակն է  կախված կրծքերի բարձրացումը՝ վերձգումը: Կրծքագեղձերի կախվածությունը կարող է առաջանալ ծերացման, կրծքով կերակրման, քաշի կորստի և այլնի հետևանքով:

Մաստոպեքսիան աշխարհում ամենաճախ կատարվող կոսմետիկ պրոցեդուրաներից մեկն է: Բազմաթիվ կանայք իրենց ոչ երջանիկ կամ դժբախտ են զգում իրենց կրծքի տեսքից և կարող են ցանկանալ կատարել կրծքագեղձի բարձրացում  վիրահատությունը՝ ավելի գրավիչ տեսք ունենալու համար:

Ինչ կարող է անել կրծքագեղծի ձգման պլաստիկ վիրահատությունը?

Կարելի է ասել, որ Մաստոպեքսիան վիրահատություն է, որը օգնում է բարձրացնել կրծքագեղձի մակարդակը՝ ավելորդ մաշկը հեռացնելով: Այն նաև ձգում է կրծքի հյուսվածքը, որպեսզի աջակցի նոր եզրագծի ձևավորմանը:

Կանայք խնդրի լուծման համար սովորաբար կրծքագեղձի ձգման համար դիմում են պլաստիկ վիրաբույժի, եթե ունեն.

  • անհավասար և կախված կրծքեր
  • ձգված/լայնացած արեոլներ
  • կախված արեոլաները
  • կրծքագեղձի փոքրացած ծավալ

Change Language To: Russian Armenian English