

Շրթունքների պլաստիկան (հելիոպլաստիկա), շրթունքերի մեծացումը, հաստացումն ու դրանց ծավալի կամ ձևի փոփոխումն այժմյան ամենատարածված էսթետիկ վիրահատության տեսակներից է: Բացի էսթետիկ բնույթից, շրթունքների պլաստիկան ունի նաև բժշկական-վերականգնողական նշանակություն՝ շրթունքների անհամաչափության, բնածին և ձեռքբերովի սպիերի վերացման, միմիկայի որոշ դեֆեկտների շտկման տեսանկյունից: Այս ոչ այնքան բարդ միջամտությունը բավականին հասանելի է լայն շրջանակների համար: