• 1

Նոր տեխնոլոգիաները, նոր վիրահատական մեթոդներն ու տեխնիկաները և զարգացող շուկան հանգեցրել են պլաստիկ վիրաբուժության պրոցեդուրաների աճին: Բայց ինչու?

Մասնագետների կարծիքով, մի շարք կոսմետիկ միջամտություններ ավելի դյուրին են դարձել՝ ֆիզիկապես, ֆինանսապես և էմոցիոնալ առումով, քան երբևէ եղել են նախկինում:

Պլաստիկ վիրաբուժությունը լայն տերմին է, որը նկարագրում է մի շարք բժշկական ընթացակարգեր, որոնք նախատեսված են պացիենտի մարմնի տարբեր մասերի բարելավման և վերականգնման համար: Ամենահայտնի միջամտություններից մեկը կապված է կրծքի չափի և ձևի փոփոխության հետ (մամոպլաստիկա; գինեկոմաստիա տղամարդկանց մոտ), ներառյալ կրծքագեղձի բարձրացումն ու իմպլանտները: Այլ հայտնի պրոցեդուրաները ներառում են դեմքի վերձգում, կոպերի վիրահատություն (Բլեֆարոպլաստիկա), ռինոպլաստիկա (քթի վիրահատություն), աբդոմինոպլաստիկա (որովայնի պլաստիկա; հայտնի է անգլերեն` Tummy Tuck) և լիպոսակցիա, լիպոմոդելավորում, լիպոսկուլպտուրա, հետույքի մեծացում (BBL – Brazilian Butt Lift) և այլն: Պլաստիկ վիրաբուժությունն այլևս միայն կինոաստղերի համար չէ. այն գնալով ավելի հասանելի է դառնում մարդկանց լայն շրջանակի համար, ովքեր տարբեր մտահոգություններ ունեն իրենց արտաքինի կամ առողջության վերաբերյալ:

Ո՞ր երկիրն ընտրել պլաստիկ վիրաբուժության համար:

Աշխարհում շատ երկրներ կան, որտեղ կարելի է պլաստիկ վիրահատություն կատարել։ Ընտրությունը դժվար է, քանի որ կան բազմաթիվ բժիշկներ և կլինիկաներ, որոնք դրական արձագանքներ ունեն իրենց համայնքներում կամ ինտերնետում: Սովորաբար, դուք պետք է ընտրություն կատարեք ընդհանուր բժշկության ավանդական բարձր մակարդակ ունեցող երկրների և տարվա կտրվածքով կատարվող պլաստիկ միջամտությունների քանակով առաջատար երկրների միջև:

Մասնագետների կարծիքով, մի շարք կոսմետիկ միջամտություններ ավելի դյուրին են դարձել՝ ֆիզիկապես, ֆինանսապես և էմոցիոնալ առումով, քան երբևէ եղել են նախկինում:

Ինչպե՞ս կարող ես #սիրել_ինքդ_քեզ, բայց դեռևս չհետևել կոսմետիկ բուժմանը՝ քո արտաքին տեսքը գեղեցկացնելու, մարմնի մասերը փոքրացնելու/մեծացնելու կամ ավելի համաչափ համամասնություններ ունենալու համար: Ըստ մասնագետների՝ այժմ դա ավելի հեշտ է՝ ֆիզիկապես, ֆինանսական և էմոցիոնալ առումով, քան քան երբևէ կարելի էր մտածել:

Ստորև ներկայացված են Կոսմետիկ վիրահատությունների Լավագույն հնգյակը, որոնք ունեցել են աճի միտում անցած տարվա համեմատ՝

  • կրծքագեղձի մեծացում (+4%)
  • լիպոսակցիա (+5%)
  • քթի ձևափոխում (+2%)
  • կոպերի վիրահատություն (+1%)
  • որովայնի ձգում (մոտավորապես նույնը)

Մարմնի լիպոսկուլպտուրիայի պրոցեդուրաները, ինչպիսիք են հետույքի մեծացումը, որը բարելավում է հետույքի ուրվագիծը, չափը կամ ձևը, և ազդրերի բարձրացումները, որոնք նվազեցնում են ոտքերի վերին հատվածի ավելորդ մաշկը և ճարպը, նույնպես աճել են:

Սա կարող է բազմազան ցուցակ լինել, բայց դրանցից շատերը, հավանաբար, ունեն մեկ ընդհանուր բան:

«Պացիենտների մեծ մասը փնտրում են [կոսմետիկ] պրոցեդուրաներ՝ սեփական տեսքի լավագույն տարբերակը գտնելու համար», – ասում է բժիշկ Սուրեն Սահակյանը։ «Կա մի կախարդական պարադոքս, որտեղ ես օգնում եմ մարդկանց ստանալ՝ նույն տեսքը, բայց ավելի լավը»:

Ինչու են կոսմետիկ պրոցեդուրաներն աճում

Բժիշկները, ովքեր կատարում են կոսմետիկ պրոցեդուրաներ, նշում են մի շարք պատճառներ, թե ինչու են մարդիկ քարոզում «Թույլ մի տվեք որևէ մեկին դատել ձեր արտաքինը», սակայն դեռևս շարունակում են գումար ծախսել սեփական արտաքինը փոխելու համար:

  1. Ավելի շատ էկրանի ժամանակներ

Բազմաթիվ պլաստիկ վիրաբույժներ կարծում են, որ բջջային հեռախոսները, սելֆիները և սոցիալական մեդիա հարթակները մեծապես առաջացրել են պլաստիկ վիրահատությունների ցանկությունը:

Եթե մտածեք նույնիսկ 10 տարի առաջ, էլ չենք խոսում 25-ի մասին, հազվադեպ կարող էիք ինքներդ ձեզ տեսնել նկարներում: Միգուցե ծննդյան օր կամ հարսանիք, սովորաբար ինչ-որ հատուկ միջոցառում: Այժմ, շարժական սարքերի և հարթակների միջոցով, մենք բառացիորեն տեսնում ենք հարյուրավոր, եթե ոչ հազարավոր նկարներ, որտեղ մենք փաստում ենք այնպիսի բաներ, որոնք մեզ դուր չեն գալիս մեր արտաքինում, ինչպես նաև ծերացման գործընթացում:

Այլ կերպ ասած, մենք այժմ բոլորս կարծես մշտական հսկողության տակ ենք՝ ինքներս մեր կողմից:

2. Ավելի շատ ընդունում և ընկալում

Այժմ, սոցիալական ցանցերի աճի հետ մեկտեղ, կարծես մարդիկ գտնվում են վերականգնման սենյակում, հրապարակում են այն մասին, թե ինչի միջով են անցել և նկարներ են ուղարկում ընկերներին, որոնք ցույց են տալիս օրինակ նրանց քթի վիրակապը:

Մարդիկ շատ ավելի հարմարավետ են տիրապետում իրենց ինքնասպասարկման ծեսերին:

2015 թվականից ի վեր առցանց տիրույթում ՛՛իրական եսերի՛՛ (RealSelf) հետ կապված գրառում-ակնարկների ընդհանուր թիվը կրկնապատկվել է: Առցանց համայնքի օգտատերերը հաճախ հրապարակում են միջամտություններից առաջ և հետո լուսանկարներ և կիսվում են իրենց նախընտրած բուժման վերաբերյալ անկեղծ մանրամասներով:

«Ես նաև ունեմ պացիենտներ, որոնք գալիս են իմ գրասենյակ և խնդրում են լինել իրենց Instagram-ի ընկերներում, ինչը մենք երբեք չէինք տեսնի 5 տարի առաջ», – ասաց բժիշկ Սահակյանը:

3. Ավելի շատ մատչելիություն

Ոչ այնքան հեռավոր անցյալի ինչ-որ պահի կոսմետիկ պլաստիկ վիրահատությունը նախատեսված էր միայն մեծահարուստների համար:

Այսօր մեր կլինիկայի ամենահաճախ հանդիպող պացիենտը սովորաբար «աշխատող պրոֆեսիոնալ է, հաճախ կրկնակի եկամուտ ունեցող ընտանիք կամ տանը նստած մայր, ով այժմ, երեխաներ ունենալուց հետո, ցանկանում է վերականգնել նախկինում ունեցած ֆիզիկական տեսքը», – ասում է բժիշկ Սահակյանը:

Այլ կերպ ասած, կարծրատիպային տնային տնտեսուհին «փոխում է իր դեմքը»: Կոսմետիկ միջամտությունները, ինչպես վիրաբուժական, այնպես էլ ոչ վիրաբուժական, «նույնպես ավելի մատչելի են դարձել»: Այսօր գոյություն ունեն ֆինանսավորման բազմաթիվ տարբերակներ՝ սկսած բժշկական վարկային քարտերից և անձնական վարկերից մինչև բժշկի գրասենյակների կամ կլինիկաների կողմից առաջարկվող վճարման պլանները: Առողջության ապահովագրությունը սովորաբար ծածկում է միայն այնպիսի կոսմետիկ պրոցեդուրաները, որոնք պայմանավորված են որոշակի բժշկական պատճառներով, օրինակ՝ կրծքագեղձի վերականգնում մաստեկտոմիայից հետո:

4. Ավելի շատ տեխնոլոգիական առաջընթացներ

Կոսմետիկ պրոցեդուրաների ժամանակ օգտագործվող տեխնիկական պրոցեդուրաները շարունակում են ավելի անվտանգ և հուսալի դառնալ։ Բազմաթիվ են այն գործիքներն ու ապրանքները, որոնք բժիշկներն այժմ ունեն իրենց տրամադրության տակ: Ոչ վիրաբուժական բուժումը հատկապես արագ զարգացող ասպարեզ է: «Լազերներ գոյություն չունեին 10 տարի առաջ», – նշել է Սահակյանը:

5. Ավելի շատ առողջական օգուտներ

Այսպիսով, միգուցե ձեր շուրթերի հաստացումն առողջական մեծ օգուտներ չունենա, քան ձեր ինքնագնահատականը բարձրացնելը: Բայց «որոշ հանգամանքներում որոշ կոսմետիկ բուժումներ կարող են օգտակար լինել ձեր առողջությանը», – ասաց Սահակյանը:

Կանայք, ովքեր ընտրում են կրծքի փոքրացում, հաճախ ազատվում են սկավառակի կամ մեջքի խնդիրներից: Իսկ պլաստիկ վիրաբուժությունը թույլ է տալիս այն մարդկանց, ովքեր անցել են քաշի կորստի վիրահատություն, ազատվել ավելորդ մաշկից, որը կարող է առաջացնել ծանր ցան և տարբեր ինֆեկցիաներ:

«Չնայած մենք չենք կարող բուժել քաղցկեղը, սակայն [որոշ կոսմետիկ բուժումների] ազդեցությունը և հոգեբանական օգուտները կարող են խիստ արժեքավոր լինել» – ասաց Սահակյանը:

6. Ավելի բարձր ինքնավստահություն

Համաձայն RealSelf/Harris Poll-ի 2019թ.-ի հարցման՝ կոսմետիկ բուժում ստացած կամ մտածում են կոսմետիկ բուժման մասին ամենահայտնի դրդապատճառներն են «ինքնագնահատականը/վստահությունը բարելավելը» և «այնքան լավ տեսք ունենալը, որքան ես եմ զգում» ձգտումները: Դա համահունչ է և՛ վիրաբուժական, և՛ ոչ վիրաբուժական պրոցեդուրաներին, և այդ պատճառները չեն փոխվել վերջին մեկ տասնամյակում:

«Չնայած էսթետիկ վիրաբուժության տեխնիկական ասպեկտների բոլոր փոփոխություններին, մարդկային ցանկություններն ու շարժառիթները մնում են նույնը», – ասաց բժիշկ Սահակյանը: «Մենք բոլորս ուզում ենք աշխարհին ներկայացնել մեր լավագույն անձը. այն, թե ինչպես ենք մենք դա անում, կախված են նրանից, թե ով ենք մենք»:

Խորհուրդներ պլաստիկ վիրահատությանը հակվածների համար

Եթե մտածում եք կոսմետիկ բուժում իրականացնելու մասին, համոզվեք, որ.

Հարցրեք ինքներդ ձեզ «Ինչու՞»:

«Եվ եղեք ազնիվ», – խորհուրդ է տալիս Սահակյանը: «Միջամտությունը առաջնահերթ պետք է լինի ձեզ համար, և հիմնական նպատակը պետք է լինի ձեզ ավելի լավ զգալը: Ուրիշին տպավորելու կամ ուրիշին երջանկացնելու համար վիրահատության գնալը երբեք ձեզ երջանիկ չի դարձնի»։

Գտեք վստահելի բժշկի

Այո, դուք կարող եք դիմել պատահական բժշի, բայց ինչու ոչ նախ ուշադիր չուսումնասիրել բժիշկներին: Փնտրեք և դիմեք հմուտ պլաստիկ վիրաբույժի, ով առաջնահերթություն կտա ձեր խնամքին: Դուք կարող եք գնալ մեկի մոտ, ով կարող է ասել «Սա լավագույնն է ձեզ համար», ոչ թե «սա լավագույնն է ինձ համար», – ասաց Սահակյանը: «Պլաստիկ վիրաբույժները պատրաստված են այնքան, որքան սրտի վիրաբույժները».

Բացի կոսմետիկ պրոցեդուրաներից, շատերն իրականացնում են նաև բարդ պրոցեդուրաներ, ինչպիսիք են կրծքագեղձի վերականգնումը և մանկական բնածին արատները:

Կոնկրետ եղեք, թե ինչով եք ուզում տարբերվել

Մի կարծեք, թե որևէ վիրաբույժ գիտի, թե ինչ նկատի ունեք «ավելի լավ մաշկ» կամ «ավելի փոքր կրծքեր» ասելով։ «Հասկանալով, թե ինչ եք տեսնում և ակնկալում բարելավել, վիրաբույժը հուսով է, որ կարող է համապատասխանեցնել այնպիսի պրոցեդուրաներին, որոնք անվտանգ են, ինչպես նաև համապատասխանում են ձեր ցանկալի նպատակներին», – նշում է բժիշկ Սահակյանը:

Եղեք իրատես

«Բժիշկները ձգտում են բարելավվում ապահովել բազային ցուցանիշից, այլ ոչ թե կատարելության պակասից, և առհասարակ պլաստիկ վիրաբուժությունը բժշկություն է, ոչ թե կախարդանք» – ավարտեց պլաստիկ վիրաբույժ Սուրեն Սահակյանը:

Editor: @plastic_surgery_armenia

Change Language To: Russian Armenian English