Կրծքագեղձի կրճատում (փոքրացում)

Թեև գոյություն ունի կանանց մեծ զանգված, որոնք ցանկանում են մեծացնել իրենց կրծքերը, սակայն կան նաև այնպիսիք, ովքեր ցանկանում են փոքրացնել իրենց կուրծքը, որոնց համար հնարավոր է խորհուրդ տրվել կրծքագեղձի կրճատման կամ կրճատող մամոպլաստիկա վիիրահատություն իրականացնել:

Կրծքագեղձի կրճատումը կարող է լինել և՛ կոսմետիկ, և՛ ֆունկցիոնալ պրոցեդուրա: Որոշ դեպքերում չափից դուրս մեծ կուրծքը կարող է առաջացնել առողջական խնդիրներ, ինչպիսիք են ցաները կրծքի տակ, մեջքի և պարանոցի ցավը, ժապավեններից առաջացած (սեղմված) կարմիր հետքերը և այլն:

Կրծքագեղձի կրճատման վիրահատությունը ներառում է կրծքագեղձի ավելորդ ճարպի, մաշկի և գեղձի հյուսվածքի հեռացում, ինչը, ի վերջո հանգեցնում է կրծքի ավելի գրավիչ և համաչափ տեսքի` ընդհանուր կազմվածքին համահունչ: Բացի այդ, կրծքի կրճատումը նաև օգնում է թեթևացնել անհանգստությունը, որը հաճախ առաջանում է շատ մեծ կրծքեր ունենալու զգացումից:

Կոսմետիկ վիրաբուժության ոլորտը վերջին տարիներին ականատես է եղել բազմաթիվ առաջընթացների։ Եվ այս բուժումը շարունակում է մեծ ժողովրդականություն վայելել կանանց շրջանում:

Կրծքագեղձի կրճատման առավելությունները՝

Կրծքագեղձի կրճատման վիրահատության առավել ակնհայտ առավելություններից մի քանիսը ներառում են հետևյալը.

  • նկատելի ավելի ամուր և բարձրացված կրծքեր, որոնք չափազանց երիտասարդ տեսք կունենան
  • համաչափ կուրծքը նաև կբարելավի ընդհանուր կազմվածքը և ավելի գրավիչ տեսք կփոխանցի
  • առավել հարմարավետություն կրծկալներ կրելիս, նույնիսկ ավելի երկար տևողությամբ
  • կրծքագեղձի կրճատման պրոցեդուրայով հնարավոր է նաև կրճատել մեծ/ձգված արեոլաները
  • գրավիչ լինելու զգացողության ավելացում և ամրապնդում հագուստով և առանց հագուստի:

Նորարարական տեխնոլոգիաները, բարձրորակ անզգայացումը, անհատական ​​մոտեցումը պացիենտներին թույլ են տալիս լուծել ցանկացած բարդության էսթետիկ խնդիր՝ միաժամանակ լինելով հնարավորինս անվտանգ և անցավ։

Change Language To: Russian Armenian English