• 1

Լիպոսակցիան (հայտնի է նաև լիպոմոդելավորում) կոսմետիկ վիրահատությունից է, որի նպատակն է մարմնի տարբեր հատվածներից այն ճարպի հեռացումը, որից հնարավոր չէ ազատվել սննդակարգի և ֆիզիկական վարժությունների միջոցով:

Պլաստիկ վիրաբույժը սովորաբար լիպոսակցիայի պրոցեդուրաները իրականացնում է ձեր կոնքերի, որովայնի, ազդրերի, հետույքի, մեջքի, ձեռքերի, կզակի կամ դեմքի վրա՝ դրանց ձևը բարելավելու և գեղեցկացնելու նպատակով: Բայց լիպոսակցիան կարելի է իրականացնել նաև այլ պլաստիկ վիրահատությունների համադրությամբ, այդ թվում՝ դեմքի ձգման, կրծքերի փոքրացման և աբդոմինոպաստիկայի (որովայնի ձգման) հետ:

Արդյո՞ք ես լավ թեկնածու եմ:

Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, լիպոսակցիա վիրահատության համար դիմում են մեծամասամբ միջին տարիքի կայանք, ովքեր ցանկանում են վերացնել մարմնի ակնհայտ թերությունները և ընդգծել նրա գեղեցկությունը:

Նախևառաջ, լիպոսակցիան իրականացնելու համար դուք պետք է առողջ լինեք: Դա նշանակում է, որ դուք առնվազն պետք է.

  • լինեք ձեր իդեալական քաշի սահմաններում
  • ունենաք ամուր, առաձգական մաշկ
  • ծխող չլինեքարկ է նշել, որ լիպոսական վիրաբուժական միջամտություն է որտեղ բնականաբար առկա են նաև ռիսկեր: Բժիշկները խորհուրդ չեն տա իրականացնել այս պրոցեդուրան, եթե ձեզ մոտ առկա է արյան շրջանառության հետ կապված խնդիրներ կամ սրտի հիվանդություն, շաքարային դիաբետ կամ թույլ իմունային համակարգ: Այսպիսով, դուք պետք է առողջ լինեք, նախքան լիպոսակցիայի գնալը:

Լիպոսակցիայի հիմնական ցուցումները ճարպային կուտակումներն են՝ դեմքի, որովայնի, ազդրերի, ծնկների և մարմնի այլ հատվածներում:

Պարզ է, որ Դուք կունենաք իրատեսական ակնկալիքներ, սակայն պետք է նշել նաև, որ լիպոսակցիան չի ազատում ցելյուլիտից:

Ի՞նչ պետք է նախապես իմանամ

Առաջին քայլը ձեր նախընտրած պլաստիկ վիրաբույժի հետ խորհրդակցելն է: Խոսեք ձեր նպատակների, տարբերակների, ռիսկերի և օգուտների, ինչպես նաև ծախսերի մասին: Տվեք ձեզ հուզող բոլոր հարցերը:

Եթե ​​որոշեք իրականացնել լիպոսակցիան, պլաստիկ վիրաբույժը ձեզ հրահանգներ և խորհուրդներ կտա, թե ինչպես պատրաստվել դրան: Նախապատրաստական աշխատանքները կարող են ներառել որոշակի դիետա և ալկոհոլի սահմանափակումներ:

Տեղեկացրեք ձեր վիրաբույժին ցանկացած տեսակի ալերգիայի և ձեր կողմից ընդունվող դեղամիջոցների մասին, եթե դրանք առկա են: Ամենայն հավանականությամբ, ձեր պլաստիկ վիրաբույժը խորհուրդ կտա վիրահատությունից մի քանի շաբաթ առաջ դադարեցնել որոշակի դեղամիջոցներ, ինչպիսիք են արյունը նոսրացնող և որոշակի ցավազրկող դեղամիջոցները:

Ձեր լիպոսակցիան կարող է տեղի ունենալ վիրաբուժական կլինիկայում կամ հիվանդանոցում: Համոզվեք, որ այն վայրը, որտեղ դուք դիմում եք, հավատարմագրված է և հայտնի է իր մասնագիտական ​​չափանիշներով, անվտանգությամբ և լավ արդյունքներով:

Եթե ձեզ դուրս են գրելու վիրահատության օրը, ապա վստահեք ինչ-որ մեկին, որ ձեզ տուն կտանի: Երբ ձեզ մոտ շատ ճարպ պետք է հեռացվի, ապա հարկավոր է, որ դուք վիրահատվեք այնպիսի կլինիկայում կամ հիվանդանոցում, որտեղ կարող եք գիշերել:

Ձեր պլաստիկ վիրաբույժին տվեք կոնկրետ հարցեր այն մասին, թե ինչպիսին կլինի ձեր վերականգնումը, ներառյալ.

  • ի՞նչ դեղեր պետք է ընդունեք
  • վիրակապ կրելո՞ւ եք, թե ոչ
  • կունենա՞ք կարեր, և ե՞րբ դրանք կհեռացվեն
  • ե՞րբ կարող եք նորից մարզվել
  • արդյո՞ք դուք պետք է վերադառնաք հետագա այցի համար
  • որո՞նք են ռիսկերը
  • Իսկ ինչպե՞ս է իրականացվում վիրահատությունը

Նախքան ձեր լիպոսակցիան սկսելը, ձեր բժիշկը հատուկ մարկերով կարող է նշել ձեր մարմնի այն հատվածները, որոնք բուժվելու են: Բժիշկը կարող է նաև լուսանկարել՝ հետագայում համեմատություններ իրականացնելու համար:

Հաջորդը դուք կստանաք ընդհանուր անզգայացում, ինչը նշանակում է, որ դուք արթուն չեք լինի վիրահատության ընթացքում, կամ տեղային անզգայացում կստանաք, ինչը նշանակում է, որ դուք արթուն կլինեք, բայց ոչ մի ցավ չեք զգա:

Լիպոսակցիայի ընթացքում արվում են փոքրիկ կտրվածքներ և ենթամաշկային հատվածում տեղադրվում է ճարպը վակուումով հեռացնող ձող: Սովորաբար վիրահատական բուն պրոցեսը տևում է 30 րոպեից մինչև 2 և ավել ժամ՝ կախված լիպոսակցիայի մեթոդից և հեռացվող ճարպի ծավալից:

Որո՞նք են լիպոսակցիայի տեսակները

Ըստ ճարպի հեռացման և քայքայման մեթոդի՝ լիպոսակցիան բաժանվում է մի քանի տեսակների. լազերային, ուլտրաձայնային, տումեսցենտ: Բայց պլաստիկ վիրաբուժության այս տեխնիկաների ընդհանրությունը բարակ խողովակի, ձողի օգտագործումն է, որը կոչվում է կաննուլա, որն էլ միացված է վակուումին՝ մարմնից ճարպը ներծծելու համար:

Ներկայումս ամենից նորարական և լավագույն մեթոդը ամբողջ աշխարհում համարվում է լազերային լիպոսակցիան, որի դեպքում լազերային ճառագայթը ներգործում է ճարպային հյուսվածքների վրա, իսկ ճարպի հեռացման համար կտրվածքի փոխարեն փոքրիկ անցք է կատարվում: Լազերային լիպոսակցիայի ժամանակ ճարպը հեղուկացվում է հատուկ լազերի օգնությամբ՝ էներգիայի պոռթկում արտադրելու միջոցով:

Տումեսցենտային լիպոսակցիան ամենատարածված տեխնիկան է: Այս վիրահատական մեթոդի կիրառման ժամանակ վիրաբույժը ստերիլ լուծույթ է ներարկում պացիենտի մարմնի այն ​​հատվածում, որտեղից պետք է հեռացվի ճարպը: Նյութը բաղկացած է աղի լուծույթից, որը աղի ջուր է, լիդոկաինի և էպինեֆրինի հետ միասին: Տումեսցենտ լիպոսակցիայի դեպքում նույնանուն հեղուկը ներարկվում է ճարպային կուտակումների մեջ, մասնատում դրանք և հեռացվում: Լուծումը հեշտացնում է ճարպի ներծծումը ավելի քիչ արյան կորստով և ցավով:

Ուլտրաձայնային լիպոսակցիայի ժամանակ մաշկի տակ ճարպի բջիջների պատերը պատռելու համար օգտագործվում է ձայնային ալիքների էներգիա: Այս դեպքում ուլտրաձայնային տատանումների միջոցով կատարվում է ճարպային բջիջների քայքայում՝ վերածում ճարպային էմուլսիայի: Արդյունքում հեղուկացված ճարպը ավելի հեշտ է հեռացվում, դուրս հանվում:

Լիպոսակցիայի հետ կապված կան մի քանի հնարավոր ռիսկեր, որոնք պետք է հաշվի առնեք, ներառյալ.

  • արյունահոսություն
  • անզգայացման հետևանքով առաջացած բարդություններ
  • Շոկ (սովորաբար վիրահատության ընթացքում բավարար քանակությամբ հեղուկ չստանալու պատճառով)
  • հեղուկի կուտակում (մաշկի տակ առաջացող հեղուկի գրպաններ)
  • ինֆեկցիաներ (ստաֆիլոկոկ, և այլն)
  • ճարպի էմբոլիա (երբ ճարպի փոքր կտորները պոկվում են և արգելափակում արյան հոսքը)
  • այրվածքներ գործիքներից
  • ճարպի անհավասար հեռացում
  • ռեակցիաներ լիդոկաինի նկատմամբ
  • մաշկի զգայունության փոփոխություն; թմրություն
  • նյարդերի, արյան անոթների, մկանների, թոքերի և որովայնի օրգանների վնասվածք
  • Մեկ այլ վտանգ է արյան մակարդումը ձեր խորը երակներում: Թրոմբները կարող են շատ վտանգավոր լինել, եթե դրանք տեղափոխվեն ձեր մարմնի այլ մասեր, օրինակ՝ թոքեր:

Դուք կարող եք օգնել նվազեցնել ռիսկերը՝ նախևառաջ համոզվելով, որ վիրահատությունն իրականացվում է միայն հատուկ պատրաստված, հավաստագրված կոսմետիկ վիրաբույժի կողմից:

Որքա՞ն է տևում վերականգնումը, հետվիրահատական ընթացքը

Հիմնականում լիպոսակցիայից հետո երկարատև հոսպիտալացում կամ հիվանդանոցային խնամք չի պահանջվում՝ կախված վիրահատության տեսակից: Եթե անզգայացումը տեղային է կատարվել, ապա պացիենտը կարող է դուրս գրվել նույն օրը՝ պրոցեդուրայից 3-4 ժամ անց: Սակայն պետք է հասկանալ, որ հետվիրահատական ընթացքը նույնպես շատ կարևոր է: Առաջին մի քանի օրը պացիենտը հիմնականում այտուցներ և ցավեր է ունենում: Ցավերը մեղմացնելու նպատակով՝ բժշկի ցուցումով պացիենտը կարող է օգտագործել որոշ ցավազրկողներ:

Հետվիրահատական շրջանում պացիենտին խորհուրդ է տրվում 4-5 օր անցկացնել տանը: Ձեր վիրաբույժը կարող է պահանջել, որ դուք մոտ 1-2 ամիս կրեք կոմպրեսիոն հագուստ, ներքնազգեստ՝ այտուցը վերահսկելու համար: Այդ ընթացքում խորհուրդ է տրվում վարել ավելի պասիվ ապրելակերպ, չզբաղվել սպորտով և զերծ մնալ ծանր իրեր բարձրացնելուց:

Դուք, հավանաբար, նույնպես պետք է որոշ հակաբիոտիկներ ընդունեք՝ վարակը կանխելու նպատակով: Պացիենտների մեծ մասը կարողանում է վերադառնալ աշխատանքի մի քանի օրվա ընթացքում և վերադառնալ բնականոն գործունեության 2 շաբաթվա ընթացքում: Բայց ամեն մարդ տարբեր է:

Հետագայում բոլոր բարդություններից, տհաճ հետևանքներից խուսափելու և ամենալավագույն արդյունքին հասնելու համար պետք է հետևել բժշկի բոլոր ցուցումներին:

Արդյո՞ք արդյունքները մշտական ​​են

Լիպոսակցիայի ժամանակ ճարպային բջիջները մշտապես հեռացվում են։ Սակայն հնարավոր է, որ դուք կրկին քաշ հավաքեք՝ նոր ճարպային բջիջներով: Վիրահատությունից հետո ձեր նոր կազմվածքը պահպանելու համար պետք է ճիշտ սնվեք և պարբերաբար մարզվեք:

Որքա՞ն արժե լիպոսակցիայի վիրահատությունը

Վիրահատության արժեքը կախված է ընտրված լիպոսակցիայի մեթոդից և մարմնի այն հատվածից, որտեղ այն իրականացվում է: Տարածաշրջանի և բազմաթիվ երկրների համեմատությամբ Հայաստանում լիպոսակցիայի գները մեծապես հասանելի են հասարակության լայն շերտերին և բավական մատչելի են. սկսվում են 100.000-ից և հասնում մինչև 1-1,5 մլն ՀՀ դրամի: Երևանի մի շարք բժշկական կենտրոններում գործում են տարբեր զեղչեր:

Արդյո՞ք լիպոսակցիան ծածկվում է առողջության ապահովագրությամբ

Քանի որ լիպոսակցիան կոսմետիկ պրոցեդուրա է, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում առողջապահական ծրագրերի մեծ մասը դա չի ներառում: Խոսեք ձեր պլաստիկ վիրաբույժի հետ ծախսերի և վճարման տարբերակների մասին:

Change Language To: Russian Armenian English