Ազդրերի վերձգում կամ ազդրերի պլաստիկան հիանալի տարբերակ է վիրահատության միջոցով ոտքերն ավելի ձիգ ու ամուր դարձնելու համար: Ազդրերի ձգման պրոցեդուրան նախատեսված է ազդրերի ձևավորման համար և կենտրոնանում է ավելորդ ճարպի և մաշկի կրճատման վրա: Արդյունքը մարմնի ստորին և ազդրերի ուրվագծերի/համամասնությունների բարելավումն է և մաշկի ավելի հարթ տեսքը:

Ազքերի պլաստիկան նախատեսված է ազդրերի ձևափոխման համար, և կան բազմաթիվ մարդիկ, ովքեր պայքարում են իրենց ստորին մարմինը գեղեցիկ վիճակում պահելու համար: Այն կարող է պայմանավորված լինել ժառանգականությամբ, բնական ծերությամբ և/կամ տարբեր այլ գործոններով: Երբեմն, ազդրերի համառ ճարպը չի արձագանքում սննդակարգի և/կամ վարժությունների որևէ ձևի, նույնիսկ այն բանից հետո, երբ մարմնի տարբեր մասերում զգալի քաշ է կրճատվել: Միջամտության արդյունքը մարմնի ստորին և ազդրերի ուրվագծերի/համամասնությունների բարելավումն է և մաշկի ավելի հարթ տեսքը:

Ազդրի հատվածում կուտակված ավելորդ մաշկը, ցելյուլիտը և ճարպային բջիջները կարող են ձեզ ավելի ծեր, ծանր տեսք պարգևել ու ավելի քիչ վստահության զգացողություն առաջացնել ձեր արտաքինի նկատմամբ: Եթե ձեր սննդակարգը և ֆիթնեսի ջանքերը անհաջող են եղել՝ ամրացնելու ձեր ստորին մարմինը, մասնավորապես՝ ազդրերը, ապա կարող եք մտածել ազդրի պլաստիկայի մասին՝ ցանկալի արդյունքների հասնելու համար: Ազդրերի ձգումը երաշխավորում է ավելի համաչափ և երիտասարդ տեսք ունեցող կազմվածք և թույլ կտա ձեզ ցուցադրել ձեր մարմինը լողազգեստներով և այլ հագուստներով՝ առանց ինքնավստահության անկման:

Ահա որոշ ընդհանուր պատճառներ, թե ինչու են մարդիկ մտածում ազդրի պլաստիկայի վիրահատության մասին.

  • ազդրերի ուրվագծերը կամ համամասնությունները բարելավելու և նրանց ավելի երիտասարդ և ամուր տեսք հաղորդելու համար
  • հաղթահարելու ազդրերի թուլացած և կախված մաշկի խնդիրը
  • երբ քաշի զգալի կորուստը կամ բարիատրիկ վիրահատությունը ետևում թողել են ազդրի հատվածի չամրացված, կախված մաշկ
  • երբ ծանր ազդրերի պատճառով չեն կարողանում հարմար հագուստ գտնել

Բժիշկ Սուրեն Սահակյանը կարող է առաջարկել ազդրերի պլաստիկայի տարբեր տեխնիկաներ և հարմարեցնել պրոցեդուրան՝ ըստ պացիենտի հատուկ կարիքների, նախնական խորհրդակցության ընթացքում մանրամասն քննարկումների արդյունքում: Բժիշկ Սահակյանը կարող է աշխատել անհատականացված վիրաբուժական պլանի ձևակերպման վրա, որպեսզի դուք կարողանաք ունենալ ավելի գեղեցիկ ընդգծված և էսթետիկորեն գրավիչ ոտքեր:

Change Language To: Russian Armenian English