Սեփական մարմնի թերությունները և անհարմարությունները հաճախ կանանց մոտ անվստահություն են առաջացնում, ինչն էլ իր հերթին առաջացնում է բազմաթիվ լուրջ խնդիրներ սեռական կյանքում: Լավ լուրն այն է, որ մեր օրերում նման իրավիճակը կարելի է ուղղել ինտիմ պլաստիկայի ժամանակակից մեթոդների և տեխնիկաների միջոցով: Առաջադեմ պլաստիկ վիրաբույժները կիրառում են վիրահատական և ոչ վիրահատական եղանակներ, որոնք կարող են օգնել կանանց վերադարձնելու իրենց ինքնավստահությունը և ամրապնդել ինտիմ կյանքի որակը:

Дефекты и дискомфорт собственного тела часто вызывают у женщин неуверенность в себе, что, в свою очередь, вызывает множество серьезных проблем в сексуальной жизни. Радует то, что сегодня такую ​​ситуацию можно исправить с помощью современных методов и методик интимной пластики. Передовые пластические хирурги используют хирургические и нехирургические методы, которые могут помочь женщинам вернуть уверенность в себе и укрепить качество интимной жизни.

Ինտիմ պլաստիկայի ընդհանուր ցուցումները՝

Ինտիմ պլաստիկ վիրահատության միջոցով վիրաբույժը շտկում է կանանց սեռական օրգանների բնածին կամ ձեռքբերովի արատներն ու դեֆեկտները՝ բարելավելով դրանց արտաքին տեսքը, ինչպես նաև վերականգնել սեռական օրգանների կառուցվածքը և ֆունկցիան: Կանանց մոտ ինտիմ պլաստիկա իրականացնելու հիմնական ցուցումներն են.

  • կանացի սեռական օրգանների բնածին ախտաբանությունները և զարգացման անոմալիաները,
  • վնասվածքների, վիրահատությունների, հետծննդաբերական փոփոխությունների հետևանքով առաջացած արտաքին սեռական օրգանների ձևախախտումները,
  • սեռական հարաբերության ժամանակ անհարմարավետության զգացումը,
  • սեռական հարաբերության ժամանակ թույլ գրգռումը, օրգազմի բացակայությունը,
  • տարիքային փոփոխությունների հետևանքով առաջացած մկանային հյուսվածքների թուլությունը,
  • ինտիմ շրջանի արտաքին տեսքի էսթետիկ անբավարարվածությունը:

Նշված ախտաբանական վիճակներից յուրաքանչյուրը ֆիզիկական անհարմարություններից բացի նաև առաջացնել հոգեբանական անբավարարվածություն: Սեռական օրգանների պլաստիկան իրական հնարավորություն է ինտիմ գրավչությունը բարելավելու և կնոջ ինքնավստահությունը կրկին վերադարձնելու համար:

Արտաքին սեռական օրգանների էսթետիկ թերությունները կարող են հանգեցնել կնոջ ինքնագնահատականի անկմանը: Ցանկանու՞մ եք ընդմիշտ լինել ինքնավստահ, չզգալ անհարմարություն սեռական հարաբերությունների ժամանակ, ապա դիմեք բարձրակարգ մասնագետի և դարձրեք ձեր ցանկությունը իրականություն:

Լաբիապլաստիկա

Սեռական մեծ շուրթերի պլաստիկա

Սեռական փոքր շուրթերի պլաստիկա

Վագինոպլաստիկա

Ինտիմ երիտասարդացում լիպոֆիլինգի միջոցով

Կոսմետիկ վիրատություն տղամարդկանց համար

Change Language To: Russian Armenian English